Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը մեղադրվում է Հայաստան-Խորվաթիա խաղն ուշացնելու համար։
Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը կարգապահական գործ է բացել ընդդեմ Ալեքսանդր Պետրակովի և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի։
Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը մեղադրվում է Հայաստան-Խորվաթիա խաղն ուշացնելու համար։
Ֆուտբոլի ֆեդերացիային ՈՒԵՖԱ-ն մեղադրում է հասարակական անցումներն արգելափակելու, քաղաքական բնույթի սադրիչ ուղերձի, մարզադաշտում հրավառությունների կիրառման և խաղի ուշ մեկնարկի համար։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 11-ին Հայաստան-Խորվաթիա խաղը կարճ ժամանակով ընդհատվել էր, երբ Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում դրոնով բարձրացվել էր Արցախի դրոշը։
–