«Հաւք»-ի մրցանակային ֆոնդի հովանավորն է ՀՀ ԲՏԱ նախարարությունը, որը տրամադրել է 15 միլիոն դրամ։
Սեպտեմբերի 16-ին եւ 17-ին, Լոռու մարզի Լեռնապատ համայնքում տեղի կունենա «Հաւք» ԱԹՍ մրցույթը։
Արդեն 3-րդ տարին անընդմեջ մրցույթը կազմակերպում է ԱԹՍ փորձակայանի տարածքում։ Մրցույթը մշակում է լուծումներ, որ հնարավորություն ստեղծվի բարձրացնել արտակարգ իրավաճակներում փրկարարական միջոցառումների արդյունավետությունը եւ հնարավորություններ ստեղծվեն բավարարելու պետության կարիքները։
Այս տարի մրցույթի թիմերի թիվն ավելացել է 25%-ով։ Որակավորման փուլ է անցել 34 դպրոցական, 12 սիրողական եւ 5 մասնագիտացված թիմ։ Մրցույթը կանցկացվի հետեւյալ անվանակարգերում․
Դպրոցականները կմրցեն հետեւյալ անվանակարգերում՝
• Տարածքում կողմնորոշում, իրերի հայտանբերում եւ տարբերակում,
• Խոչընդոտների հաղթահարում եւ հեղուկ նյութերի սփռում,
• Բեռների առաքում։
Սիրողական եւ մասնագիտացված թիմերը՝
• Բեռների առաքում,
• Խոչընդոտների հաղթահարում եւ հեղուկ նյութերի սփռում,
• Տարածքում կողմնորոշում, իրերի հայտանբերում եւ տարբերակում, հեռավար թռիչք (Լերմոնտովո գյուղից),
• Տարածքում կողմնորոշում, իրերի հայտանբերում եւ տարբերակում, թռիչք։
«Հաւք»-ի մրցանակային ֆոնդի հովանավորն է ՀՀ ԲՏԱ նախարարությունը, որը տրամադրել է 15 միլիոն դրամ։
–