Ավելի վաղ Մակրոնն էր նման առաջարկով հանդես եկել։
Սեպտեմբերի 9-ից 10-ը Հնդկաստանում անցկացված G20-ի առաջնորդների գագաթնաժողովի ընթացքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի միջև կարճատև զրույց է եղել, հաղորդում է Ermenihaber.am-ը:
Մասնավորապես երբ Մակրոնը վերադառնալիս է եղել լրագրողների հետ հանդիպումից, միջանցքում հանդիպել է Էրդողանին և առաջարկել նրան ևս մեկ անգամ քննարկել Լիբիայի հարցը:
Ինչին էլ ի պատասխան Թուրքիայի նախագահը Ֆրանսիայի նախագահին հրավիրել է Թուրքիա։ Մակրոնը տվել է դրական պատասխան:
Նշենք, որ Մակրոնի խոսքից պարզ է դառնում նաև, որ նա ավելի վաղ հանդես էր եկել նման առաջարկով, որը, սակայն, կյանքի չէր կոչվել Էրդողանի՝ Թուրքիայում չլինելու պատճառով: