Մեր երկրի ներքին գործերին միջամտելն անընդունելի է․ Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ ԱՄՆ-ին

Այդ մեկնաբանությամբ նա արձագանքել է ԱՄՆ Սենատում լսումների ընթացքում պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմի հնչեցրած հայտարարւթյուններին:

«Լեռնային Ղարաբաղի հայ ժողովուրդ» տերմինաբանությունը հակասում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը։

Նման հայտարարություն է արել Ադրբեջանի արտաքին գերատեսչության մամլո խոսնակ Այհան Հաջիզադեն, հայտնում է հայտնում է ադրբեջանական minval գործակալությունը։

Այդ մեկնաբանությամբ նա արձագանքել է ԱՄՆ Սենատում լսումների ընթացքում պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմի հնչեցրած հայտարարւթյուններին:

«Խաղաղ պայմանագրում «Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի իրավունքների և անվտանգության» մասին հղում ներառելը հակասում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը, քանի որ պարունակում է մեր տարածքում անջատողականությունը խրախուսելու համար Հայաստանի կողմից նպատակաուղղված կիրառվող եզրույթ:

Միաժամանակ այն հանդիսանում է անհարգալից վերաբերմունք Հայաստանի կողմից իրագործված էթնիկ զտումների և ցեղասպանության քաղաքականության հետևանքով վտարված ադրբեջանցիների նկատմամբ»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի խոսնակի հայտարարությունում:

Հաջիզադեն նաև պնդում է, որ «Ղարաբաղյան շրջանում ապրող հայերն այդ շրջանի միակ բնակիչները չեն»:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print