Հայաստանում ԵՄ առաքելությունը հյուրընկալել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիին և Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ժան-Լուի Բուրլանժին:
ԵՄ առաքելությունը X-ի իր միկրոբլոգում գրել է. «Հայաստանում Եվրամիության առաքելության ճեպազրույցից հետո պատվիրակությունը միացավ մեր դիտորդներին՝ Արարատի մարզում պարեկություն կատարելու՝ տեղում իրավիճակն ավելի լավ հասկանալու համար»։