Էրդողանը ՌԴ-ին, Ադրբեջանին եւ Հայաստանին առաջարկել է քառակողմ բանակցություններ Արցախի հարցով

Նրա խոսքով՝ Անկարայի առաջարկին դեռ պատասխան չի հաջորդել։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շաբաթ հայտարարել է, որ Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարներին առաջարկել է Արցախի վերաբերյալ քառակողմ հանդիպում անցկացնել, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Մենք առաջարկել ենք քառակողմ հանդիպում անցկացնել, անգամ քառակողմ հանդիպում Ղարաբաղի իրավիճակի վերաբերյալ իմ եւ Պուտինի, Ալիեւի եւ Փաշինյանի մասնակցությամբ»,- տեղեկացրել է Էրդողանը ճեպազրույցի ժամանակ, ԱՄՆ՝ ՄԱԿ Գլխավոր վեհաժողովին մեկնելուց առաջ։

Էրդողանը նշել է, որ մտադիր է հանդիպումը քննարկել Ալիեւի հետ։ Նրա խոսքով՝ Անկարայի առաջարկին դեռ պատասխան չի հաջորդել։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print