Խաչիկ-Գնիշիկ-Եղեգնաձոր ճանապարհահատվածը երկկողմանի փակ է

Ճանապարհը սպասարկող կապալառու կազմակերպության կողմից կատարվում են մաքրման աշխատանքներ։

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 16-ին Հ-40 /Մ-2/ (Արենի) – Խաչիկ – Գնիշիկ – Եղեգնաձոր ավտոճանապարհին ջրագծի վթարի պատճառով առաջացել են հողային բերվածքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը երկկողմանի փակ է։

Ճանապարհը սպասարկող կապալառու կազմակերպության կողմից կատարվում են մաքրման աշխատանքներ։Հիմնադրամից տեղեկացնում են, որ կտրվի լրացուցիչ տեղեկություն։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print