Բայրամովը դժգոհել է ԱՄՆ-ից

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության՝ Կովկասում բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոյին:

Հանդիպման ընթացքում Բայրամովը դժգոհել է, որ միջազգային մի շարք դերակատարներ, այդ թվում՝ ԱՄՆ-ը, կրկնում են հայկական կողմի հայտարարությունները: Նա նշել է, մասնավորապես, պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Յուրի Քիմի վերջին ելույթը ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում:

Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը վերահաստատել է Բաքվի հավատարմությունը ճանապարհների զուգահեռ օգտագործման վերաբերյալ պայմանավորվածությանը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print