ՀՀ արտաքին քաղաքականությունը միշտ կողմնորոշված է ըստ Հայաստանի պետական շահերի։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին, թե արդյոք Հայաստանը փոխում է արտաքին քաղաքականության վեկտորը, ասել է. «ՀՀ-ն չի կարող արտաքին քաղաքականության վեկտորը փոխել այն իմաստով, որ ՀՀ արտաքին քաղաքականությունը միշտ կողմնորոշված է ըստ Հայաստանի պետական շահերի»։
Հարցին, թե ինչ է գրել ՌԴ նախագահին ուղղված իր նամակում Նիկոլ Փաշինյանը պատասխանել է. «ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված իմ նամակում ես իրադրության մեր գնահատականն եմ ներկայացրել. այն, ինչ ներկայացրել եմ այս տարվա մեր 7-8 խոսակցությունների ժամանակ»։
–