Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
Լարվածություն իհարկե պահպանվում է, ըստ էության մենք միշտ էլ ասել ենք, որ Ադրբեջանի այսպիսի անկանխատեսելի պահվածքի պարագայում միշտ պետք է սպասել լարվածության:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
«Թե՛ Լեռնային Ղարաբաղում, թե՛ Հայաստանի սահմաններին մենք մի քանի գանգամ տեսել ենք ներխուժումներ: Ակտիվորեն աշխատում ենք բոլոր միջազգային գործընկերների հետ: Պետք է շարունակենք այսպես աշխատել, մինչև որ կառուցողական դաշտ գա Ադրբեջանը, որովհետև մենք վստահաբար ուզում ենք խաղաղություն, բայց ուզում ենք երկարատև խաղաղություն»,- ասել է նա:
Միրզոյանը նշեց, որ իրենք համոզմունք ունենք, որ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բոլոր խնդիրները պետք է քննարկվեն Լեռնային Ղարաբաղի և պաշտոնական Բաքվի ներկայացուցիչների միջև, և մնացած բոլորը աշխարհում կարող են միայն աջակցող դերակատարում ունենալ:
–