Թիմը վաստակել է 12 միավոր ու գլխավորում է մրցաշարային աղյուսակը։
Իտալիայի առաջնության 4-րդ տուրում «Ինտեր»-ը միլանյան դերբիում ջախջախել է «Միլան»-ին։

Հանդիպումն ավարտվել է Սիմոնե Ինձագիի սաների 5:1 հաշվով հաղթանակով, Հենրիխ Մխիթարյանը դուբլի ու գոլային փոխանցման հեղինակ է դարձել։ Նա խփել է իր թիմի առաջին ու երրորդ գոլերը։

«Բարի գիշեր, դերբիի հաղթողներ»,- երեկոյան հանդիպումից հետո գրել է Մխիթարյանն ու լուսանկարներ հրապարակել։
Թիմը վաստակել է 12 միավոր ու գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

—