Այսօր Երեւանի ավագանու ընտրություններն են։
Ոստիկանությունն այսօր Երեւանի ավագանու ընտրական օրվա առավոտից ստացել է ստուգման ենթակա 3 տեղեկություն, դրանց վերաբերյալ մանրամասները կհայտնեն երեկոյան։
Քարոզարշավի ընթացքում ոստիկանությունը ստացել է 26 հաղորդում, որից 7-ի վերաբերյալ հարուցվել են քրեական վարույթներ:
–