Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումներ

Երևանի առանձին հատվածներում այսօր երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։

Սեպտեմբերի 18-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում այսօր ցերեկը, սեպտեմբերի 18-ին, 21-ին կեսօրից հետո` առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև մառախուղ։

Սեպտեմբերի 19-ին, 20-ին, 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևմտյան, 2-4մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 18-ի ցերեկը կնվազի 2-3, Սյունիքում և Լեռնային Ղարաբաղում՝ 7-8 աստիճանով, այնուհետև աստիճանաբար նույնքան կբարձրանա։

Լեռնային Ղարաբաղում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ, վաղը՝ անձրև և ամպրոպ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print