Ալթունյանը և ևս 4 անձ մեղադրվում են 2019-2021 թվականների ընթացքում խոշոր չափերով՝ 106.300.000 ՀՀ դրամ հափշտակելու գործով։
Պաշտպանության նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության նախկին պետ Գևորգ Ալթունյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը՝ միաժամանակ կիրառվելով նաև 20 մլն դրամ գրավ։ Տեղեկությունը հայտնել են ՔԿ-ից։
Հիշեցնենք, որ Ալթունյանը և ևս 4 անձ մեղադրվում են 2019-2021 թվականների ընթացքում խոշոր չափերով՝ 106.300.000 ՀՀ դրամ հափշտակելու գործով։ Նրան մեղադրանք է առաջադարվել նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով։ ՔԿ-ն երեկ հայտարարեց, որ Ալթունյանը ձերբակալվել է։