Թեհրանում լույս տեսնող արաբալեզու «Ալ-Վեֆաք» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։
Թեհրանը թույլ չի տա սահմանափակել կամ արգելափակել պատմական այն երթուղին, որը կապում է Իրանը Հայաստանի հետ։ Թեհրանում լույս տեսնող արաբալեզու «Ալ-Վեֆաք» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։
Իրանի արտաքին գերատեսչության ղեկավարը մեկ անգամ ևս պնդել է, որ Թեհրանը Ռուսաստանին հարվածային անօդաչու թռչող սարքեր չի մատակարարում։
«Մենք բազմիցս ենք մերժել այդ պնդումը՝ այն անհիմն որակելով», – նշել է Աբդոլլահիանը։