Բաքուն պատրաստ է ապահովել Աղդամի և Լաչինի զուգահեռ օգտագործումը՝ Ադրբեջանի օրենսդրությանը համապատասխան․ Հաջիզադե

Ավելի վաղ ԼՂ տեղեկատվական շտաբից հայտնել էին, որ իշխանությունները որոշում են կայացրել ընդունել այդ առաջարկը։

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն հայտարարել է, որ Կարմի Խաչի միջազգային կոմիտեն այսօր դիմել է Ադրբեջանին և հայտնել, որ նախնական համաձայնություն է ձեռք բերվել սեպտեմբերի 18-ից Աղդամ-Ստեփանակերտ և Լաչին-Ստեփանակերտ ճանապարհները զուգահեռ օգտագործելու համար։

«Առաջիկայում ԿԽՄԿ-ից դրա վերաբերյալ պաշտոնական նոտա ենք սպասում։ Բաքուն, ինչպես նախկինում հայտարարել ենք, պատրաստ է ապահովել այդ ճանապարհների զուգահեռ օգտագործումը՝ Ադրբեջանի օրենսդրությանը համապատասխան»,- ասել է Հաջիզադեն։

Նա նաև նշել է, որ Լաչինի և Աղդամի ճանապարհների զուգահեռ օգտագործման առաջարկն Ադրբեջանը վաղուց է արել, և այն լայնորեն քննարկվում է տարբեր մակարդակներում: Նա հայկական կողմին մեղադրել է այդ ճանապարհների գործարկման պայմանավորվածությունները խախտելու և խոչընդոտելու մեջ։

Ավելի վաղ ԼՂ տեղեկատվական շտաբից հայտնել էին, որ իշխանությունները որոշում են կայացրել ընդունել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Ստեփանակերտի գրասենյակի և խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորախմբի հրամանատարության համատեղ առաջարկը՝ Լաչինի միջանցքով և Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհով հումանիտար բեռների համաժամանակյա տեղափոխումը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print