Երևան համայնքի ընտրողների ռեգիստրում հաշվառված է 824 250 քաղաքացի։
Երևանի ավագանու համամասնական ընտրակարգով հերթական ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել էին 475 տեղամասեր:
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 8.00-ին, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով բացվել էին ընտրությունների համար ձևավորված բոլոր 475 ընտրական տեղամասերը և ընդունել առաջին ընտրողներին:
Երևան համայնքի ընտրողների ռեգիստրում հաշվառված է 824 250 քաղաքացի, քվեարկությանը մասնակցել է 234 553 քաղաքացի կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 28.46%-ը։
Քիչ առաջ ԿԸՀ-ն հրապարակեց Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները Երևանի բոլոր 475 տեղամասերից:
1. «Հանրային ձայն» կուսակցություն – 22 431 ընտրող (9.68%)
2. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն – 75 463 ընտրող (32.57%)
3. «Արդար Հայաստան» կուսակցություն – 2595 ընտրող (1.12%)
4. «Հաղթանակ» կուսակցություն – 3959 ընտրող (1.71%)
5. «Ուժը հայրենյաց» կուսակցություն – 1706 ընտրող (0.74%)
6. «Հայաստանի եվրոպական կուսակցություն – 2572 ընտրող (1.11%)
7. «Ազգային առաջընթաց» կուսակցություն – 43 765 ընտրող (18.89%)
8. «Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն – 780 ընտրող (0.34%)
9. «Հանրապետություն» կուսակցություն – 26 236 ընտրող (11.32%)
10. «Միացյալ Հայաստան» կուսակցություն – 1282 ընտրող (0.55%)
11. «Լուսավոր Հայաստան» կուսակցություն – 4174 ընտրող (1.8%)
12. «Ժողովրդավարական Համախմբում» կուսակցություն – 2348 ընտրող (1.01%)
13. «Ապրելու երկիր» կուսակցություն – 8425 ընտրող (3.64%)
14. «Մայր Հայաստան» դաշինք – 35 739 ընտրող (15.43%):
–