Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Սեպտեմբերի 18-ին, ժամը 08։36-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Ծակ Քար» կոչվող տարածքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Մեղրի-Քաջարան հատվածի 21 կմ-ին «Lexus» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝Ռ․ Հ․ Գ․ Ռ․ Ռ․ ծնված 1960 թ) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից մոտ 15 մետր սահել հարակից ձորակը և կողաշրջվել։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը հոսպիտալացվել է Մեղրիի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և ուղղել ավտոմեքենան։
Ավտոմեքենան տեղափոխելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա։
–