Կարևոր է, որ մենք ամեն օր առաջ շարժվենք և ազատագրենք տարածքներ։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խոստովանել է, որ Ուկրաինայի ԶՈւ հակահարձակումը դանդաղ է ընթանում, սակայն զորքերը առաջ են շարժվում։ Նա մատնանշել է, որ «կարևորը հանգիստ չտալն է ռուս օկուպանտներին»․
«Սա բարդ իրավիճակ է․ ձեզ հետ լիովին անկեղծ կլինեմ: Մենք կասեցրինք ռուսական հարձակումը և անցանք հակահարձակման, բայց դա այնքան էլ արագ չէ: Կարևոր է, որ մենք ամեն օր առաջ շարժվենք և ազատագրենք տարածքներ։ Մենք չպետք է Պուտինին շնչելու ժամանակ տանք», – ասել է Զելենսկին CBS հեռուստաալիքի եթերում:
–