Էրդողանը Մասկին հրավիրել է մասնակցելու տեխնոլոգիական ցուցահանդեսին, որը կանցկացվի սեպտեմբերի վերջին Թուրքիայի Իզմիր քաղաքում։
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը Նյու Յորքում հանդիպել է Tesla-ի սեփականատեր Իլոն Մասկի հետ։ Այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահին առընթեր հանրային կապերի գրասենյակը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Հանդիպման ընթացքում Էրդողանը Մասկին կոչ է արել բացել Tesla էլեկտրական մեքենաների արտադրության յոթերորդ գործարանը Թուրքիայում։ Թուրքիայի ղեկավարն ընդգծել է Թուրքիայի տիեզերական ծրագրի շրջանակներում SpaceX-ի հետ երկրի համագործակցության հնարավոր զարգացումը և Մասկին հրավիրել է մասնակցելու տեխնոլոգիական ցուցահանդեսին, որը կանցկացվի սեպտեմբերի վերջին Թուրքիայի Իզմիր քաղաքում։
–