ԱՄՆ բանտերում գտնվող Իրանի հինգ քաղաքացի և Իրանում գտնվող հինգ ամերիկացի բանտարկյալ այսօր ազատ կարձակվեն:
Իրանը և ԱՄՆ-ն այսօր կիրականացնեն բանտարկյալների փոխանակում՝ «5-ը 5-ի դիմաց» ձևաչափով. այս մասին երկուշաբթի հայտարարել է Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին, գրում է ԻՌՆԱ-ն:
«ԱՄՆ բանտերում գտնվող Իրանի հինգ քաղաքացի և Իրանում գտնվող հինգ ամերիկացի բանտարկյալ այսօր ազատ կարձակվեն»,- իր ամենշաբաթյա ասուլիսում նշել է Քանանին՝ հավելելով, որ Իրանի երկու քաղաքացի իրենց կամքով վերադառնում են հայրենիք, մեկ իրանցի բանտարկյալ կմիանա իր ընտանիքին երրորդ երկրում, և ևս երկու քաղաքացի ցանկանում են մնալ ԱՄՆ-ում։
–