Արթուր Հարությունյանը նշանակվել է ԼՂ պետական նախարար

Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» Նախագահի հրամանագրում:

ԼՂ նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին ստորագրել է հրամանագիր Արթուր Իվանի Հարությունյանին պետական նախարար նշանակելու մասին:

«Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» Նախագահի հրամանագրում, համաձայն որի՝ պետական նախարարը համակարգելու է հետևյալ նախարարների գործունեությունը՝

1) առողջապահության նախարար.

2) արդարադատության նախարար.

3) գյուղատնտեսության նախարար.

4) կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար.

5) սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար.

6) տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար.

7) քաղաքաշինության նախարար.

8) ֆինանսների և էկոնոմիկայի նախարար»,- ասված է հաղորդագրության մեջ:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print