Սյունիքում վթարի հետևանքով 23-ամյա ուղևորը տեղում մահացել է

Կատարվում է նախաքննություն:

ՆԳՆ Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ սեպտեմբերի 16-ին, ժամը 04.00-ի սահմաններում, Սյունիքում «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց ձախ և բախվել ճամփեզրի բետոնե պատնեշին. 23-ամյա ուղևոր Միշա Օհանյանը տեղում մահացել է, իսկ 40-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է նախաքննություն:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print