Զախարովան անդրադարձել է Լաչինի և Ասկերանի ճանապարհների բացմանը

Հուսով ենք, որ Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի բարելավումը պայմաններ կստեղծի Բաքվի և Ստեփանակերտի երկխոսություն համար

Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան մեկնաբանել է Լաչինի և Ասկերանի ճանապարհներով «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) բեռների անցումը Ստեփանակերտ և դրանում ՌԴ ներգրավվածությունն ու դերակատարումը։ 

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Հուսով ենք, որ Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի աստիճանական բարելավումը պայմաններ կստեղծի Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսություն սկսելու և ղեկավարների միջև ամենաբարձր մակարդակով եռակողմ համաձայնագրերի ամբողջ համալիրի իրականացման և 2020-2022 թթ. հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ռիթմիկ աշխատանքը վերականգնելու համար»։ 

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print