Մարտակերտում վիրավոր ունենք

Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանում հրադադարի խախտում է արձանագրվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Հրադադարի խախտման հետևանքով վիրավորվել է Լեռնային Ղարաբաղի զինված խմբավորման մեկ զինծառայող: Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը փաստի առնչությամբ հետաքննություն է անցկացնում ադրբեջանական և հայկական կողմերի հետ»,–ասված է հաղորդագրությունում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print