Ռուսական կողմը հակամարտող կողմերին խստորեն կոչ է անում դադարեցնել արյունահեղությունը։
Ռուսաստանը տարբեր աղբյուրներից տեղեկություններ է ստանում և խորապես անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կտրուկ սրմամբ՝ նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ։
«Հաղորդագրություններ ենք ստանում Ադրբեջանի ԶՈՒ կողմից, ինչպես նշում են Բաքվում՝ հակաահաբեկչական գործողությունների մասին և տեղի հայկական զինված խմբերի պատասխանի մասին։ Ռուսական կողմը հակամարտող կողմերին խստորեն կոչ է անում դադարեցնել արյունահեղությունը, անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և վերադառնալ քաղաքական-դիվանագիտական կարգավորման ուղի»,- ասել է Զախարովան, հավելել՝ Ղարաբաղի խնդրի լուծման բոլոր քայլերը նշված են 2020-2022 թթ․ Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի ղեկավարների եռկողմ հայտարարություններում։
–