Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամային հարցով ԵՄ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն անդրադարձել է ԼՂ նկատմամբ Ադրբեջանի սկսած ագրեսիային։
«Ողբերգական հաղորդումներ այսօրվա ականների պայթյունների հետևանքով ադրբեջանցիների զոհերի մասին: Սակայն շարունակվող ռազմական գործողությունները միայն կվատթարացնեն իրավիճակը։ Բաքվի և Ղարաբաղի հայության միջև իրական երկխոսության ապահովման համար անհապաղ հրադադարի հրատապ անհրաժեշտությունը խաղաղ գոյակցության հասնելու միակ միջոցն է»,- նշել է Կլաարը:
–