ԵՄ-ն կոչ է անում Ադրբեջանին՝ անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները

Այս ռազմական էսկալացիան չպետք է օգտագործվի որպես պատրվակ՝ հարկադրելով տեղի բնակչությանը՝ դուրս գալ։ 

ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հանդես է եկել հայտարարությամբ։ «Եվրամիությունը դատապարտում է ռազմական էսկալացիան շփման գծի երկայնքով և Ղարաբաղի այլ վայրերում։ 

ԵՄ-ն ցավում է էսկալացիայի հետևանքով մարդկային կորուստների համար։ Մենք կոչ ենք անում Ադրբեջանին՝ անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները։

Բաքվի և Ղարաբաղի հայերի միջև երկխոսությանը վերադառնալու հրատապ անհրաժեշտություն կա։ Այս ռազմական էսկալացիան չպետք է օգտագործվի որպես պատրվակ՝ հարկադրելով տեղի բնակչությանը՝ դուրս գալ։ 

Բռնությունը պետք է դադարեցվի՝ խաղաղության և կարգավորման բանակցությունների համար բարենպաստ միջավայր ստեղծելու համար։ Բոլոր կողմերի իրական հանձնառությունն է պահանջվում բանակցությունների արդյունքների ուղղությամբ աշխատելու համար: ԵՄ-ն լիովին ներգրավված է երկխոսությունը դյուրացնելու հարցում»:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print