Ադրբեջանական քարոզչամեքենան օգտագործելում է նաև կեղծ հայկական օգտահաշիվներ

ԼՂ տեղեկատվական շտաբը խնդրում է բոլորին հետևել բացառապես պաշտոնական լրահոսին։

ԼՂ տեղեկատվական շտաբից տեղեկացնում են, որ ադրբեջանական քարոզչամեքենան մեծ ակտիվություն է ցուցաբերում սոցիալական բոլոր հարթակներում ապատեղեկատվություն տարածելու ուղղությամբ՝ օգտագործելով նաև կեղծ հայկական օգտահաշիվներ:

«Խնդրում ենք բոլորիդ լինել աչալուրջ, չտրվել ապատեղեկատվությանը, սադրանքներին և հետևել բացառապես պաշտոնական լրահոսին»,- ասված է հաղորդագրության մեջ:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print