Կան զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ կանայք, տարեցներ և երեխաներ․ ԱՀ նախագահի աշխատակազմ

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը շտապ հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ եւ քննարկել ստեղծված իրավիճակն ու հետագա անելիքները:

«Հաշվի առնելով հազարավոր մարդկանց կյանքին ու առողջությանը սպառնացող վտանգը՝ պաշտոնական Ստեփանակերտը կոչ է անում միջազգային դերակատարներին եւ շահագրգիռ բոլոր կողմերին անհապաղ ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցներն Արցախի նկատմամբ ագրեսիան դադարեցնելու ուղղությամբ:

Արցախը մշտապես եղել է խաղաղ կարգավորման կողմնակից եւ վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ բոլոր հարցերի լուծումը տալ բանակցությունների միջոցով: Ադրբեջանի գործողությունները ոչ այլ ինչ են, քան էթնիկ զտման եւ ցեղասպան քաղաքականություն»,- ասված է Արցախի նախագահի աշխատակազմի հաղորդագրությունում:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print