ԱՄՆ-ն շարունակում է Հայաստանի հետ համատեղ զորավարժությունները

ԱՄՆ-ն չի կարծում, որ Հայաստանի հետ զորավարժություններին մասնակցող իր զինվորականներին ինչ-որ բան է սպառնում։

ԱՄՆ-ն շարունակում է Հայաստանի հետ համատեղ զորավարժությունները՝ չնայած Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի գործողություններին: Ինչպես հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն, այս մասին հայտնել են Պենտագոնից:

«ԱՄՆ-ն չի կարծում, որ Հայաստանի հետ զորավարժություններին մասնակցող իր զինվորականներին ինչ-որ բան է սպառնում», – հավելել են Պենտագոնից:

Նշենք, որ Ադրբեջանն այսօր զանգվածային ռազմական ագրեսիա է սկսել Արցախի նկատմամբ՝ իր գործողությունները որակելով տեղային «հակաահաբեկչական միջոցառումների» մեկնարկ: Հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print