Ինչպես արդեն բոլորն են ընդունում, Ղարաբաղն ադրբեջանական հող է։
<<Անկարան աջակցում է Բաքվի գործողություններին Ղարաբաղում>>,- այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Նա նաեւ նշել է, որ Հայաստանը պատմական հնարավորությունը բավականաչափ չի գնահատում․ <<Սպասում ենք, որ Հայաստանը կատարի իր խոստումները՝ Զանգեզուրի միջանցքի բացման գլխավորությամբ։ Ինչպես արդեն բոլորն են ընդունում, Ղարաբաղն ադրբեջանական հող է։ Դրանից դուրս որևէ կարգավիճակի պարտադրումը երբեք չի ընդունվելու>>։
–