Բոլոր գործընկերները, որոնք շահագրգռված են կայունությամբ, պետք է հստակ ուղերձ հղեն ագրեսիայի անընդունելիության մասին և Բաքվին բերեն կառուցողական ուղի
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Իրանի իր պաշտոնակցի հետ: Այս մասին ՀՀ ԱԳ նախարարը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում.
«Իրանի արտաքին գործերի նախարարի Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ հանդիպման ժամանակ ընդգծել եմ, որ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիան լրջորեն սպառնում է Հարավային Կովկասի կայունությանը։
Բոլոր գործընկերները, որոնք շահագրգռված են կայունությամբ, պետք է հստակ ուղերձ հղեն ագրեսիայի անընդունելիության մասին և Բաքվին բերեն կառուցողական ուղի»:
–