Ցավոք, թվում է, որ սա կարող է լինել թիվ երրորդ պատերազմը, մի բան, որից մարդիկ վախենում էին, բայց հույս ունեին խուսափել դիվանագիտության միջոցով վերջին մի քանի շաբաթների և ամիսների ընթացքում։
Իրավիճակը կարող է շատ ավելի վատանալ։ Այս մասին X միկրոբլոգում գրել է Կարնեգի եվրոպական հիմնադրամի տարածաշրջանային մասնագետ Թոմաս դե Վաալը՝ անդրադառնալով Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիային։
«Ղարաբաղում նոր պատերազմի առաջին օրը (սարսափելի է սա գրելը)… Սարսափելի օր արևմտյան դիվանագիտության, խաղաղապահների և առաջին հերթին, իհարկե, Ղարաբաղի ժողովրդի համար։ Վախենում եմ, որ հիմնական դիտարկումն այն է, որ իրավիճակը կարող է շատ ավելի վատանալ»:
«Ցավոք, թվում է, որ սա կարող է լինել թիվ երրորդ պատերազմը, մի բան, որից մարդիկ վախենում էին, բայց հույս ունեին խուսափել դիվանագիտության միջոցով վերջին մի քանի շաբաթների և ամիսների ընթացքում», – ասաց Թոմաս դե Վաալը AP-ին:
–