ՀՀ-ի հետ կապ չունեցող տեքստում ՀՀ-ի անունը հիշատակելը արդարացնում է իմ երեկվա վարկածը, որ ադրբեջանական այս ագրեսիայի հիմնական նպատակներից մեկը ՀՀ-ին ռազմական գործողությունների մեջ ներքաշելն է։
ԼՂ շուրջ ստորագրված տեքստին Հայաստանի Հանրապետությունը որևէ կերպ չի մասնակցել և քննարկումների կողմ չի եղել։ Այսօր ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետն անդրադարձավ նաեւ Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությանը․ «Տեքստում հիշատակվում է «ՀՀ Զինված ուժերի մնացած ստորաբաժանումների մասին» միտքը։ Այս փաստը մեզ համար հասկանալի չէ, բազմիցս ասել ենք, որ 2021թ. օգոստոսից ՀՀ-ն ԼՂ-ում բանակ չունի։
ՀՀ-ի հետ կապ չունեցող տեքստում ՀՀ-ի անունը հիշատակելը արդարացնում է իմ երեկվա վարկածը, որ ադրբեջանական այս ագրեսիայի հիմնական նպատակներից մեկը ՀՀ-ին ռազմական գործողությունների մեջ ներքաշելն է» ։
–