Հույս ունենք, որ ՌԴ խաղաղապահ զորախումբն ամբողջությամբ կկատարի իր պարտականությունները․ Փաշինյան

Տրամաբանորեն ենթադրվում է, որ եթե խաղաղապահները նման առաջարկ են արել, ինքնին նշանակում է՝ նրանք ամբողջությամբ և առանց վերապահումների ընդունել են ԼՂ հայության անվտանգության ապահովման ամբողջական պարտավորությունը։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ուղերձում անդրադարձել է ԼՂ հայության անվտանգության հարցին։

«Տրամաբանորեն ենթադրվում է, որ եթե խաղաղապահները նման առաջարկ են արել, ինքնին նշանակում է՝ նրանք ամբողջությամբ և առանց վերապահումների ընդունել են ԼՂ հայության անվտանգության ապահովման ամբողջական պարտավորությունը, ինչով պետք է լիարժեք պայմաններ ապահովեն, որ ԼՂ Հայերի՝ իրենց տնում, իրենց հողի վրա արժանապատիվ ու անվտանգ ապրելու իրավունքը պահպանեն»,- ասել է նա։ 

Փաշինյանի խոսքով՝ հույս ունեն, որ ՌԴ խաղաղապահ զորախումբն ամբողջությամբ կկատարի իր պարտականությունները. «Ինչի հետ կապված նախորդ շրջանում մենք ունեցել ենք որոշակի վերապահումներ»։ 

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print