Օդի ջերմաստիճանն այսօր կբարձրանա 2-3, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Լեռնային Ղարաբաղում՝ 4-6 աստիճանով։
Այսօր Հայաստանում և Արցախում օդի ջերմաստիճանը կբարձրանա։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Սեպտեմբերի 20-ին, 22-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 21-ին, 24-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև մառախուղ։ Քամին՝ արևմտյան 2-4 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 20-ին կբարձրանա 2-3, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Լեռնային Ղարաբաղում՝ 4-6 աստիճանով։
Երևան քաղաքում`
Սեպտեմբերի 20-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 19-ին, 23-24-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 10-15մ/վրկ արագությամբ։