Արցախում լարված իրավիճակով պայմանավորված Ստեփանակերտի բնակիչներն ուղևորվել են օդանավակայան:
Ժամեր առաջ Արցախի տեղեկատվական շտաբը հորդորել է Ստեփանակերտի բնակչությանը չտրվել խուճապային տրամադրությունների և տարհանվելու նպատակով սեփական նախաձեռնությամբ չճանապարհվել դեպի օդանավակայան՝ կոչ անելով մնալ ապաստարաններում: