Տեղեկությունը հայտնել է ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության մամուլի քարտուղարը։
Ադրբեջանի կողմից սանձազերծած հերթական պատերազմի հետևանքով Արցախի՝ Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու, Շուշիի շրջանների 16 քաղաքացիական համայնքներից տարհանվել է ավելի քան 7 հազար մարդ։ Իրենց հերիթին՝ որոշ արցախցիներ սեփական նախաձեռնությամբ ճանապարհվել են դեպի օդանավակայան՝ Արցախում ռուս խաղաղապահների տեղակայման վայր՝ ակնկալելով ռուս խաղաղապահների աջակցությունը:
Ավելի ուշ Ստեփանակերտի քաղաքապետարանը հաղորդագրություն տարածեց հայտնելով՝ այս պահին տեղաշարժի անհրաժեշտություն չկա, պետք է պահպանել անվտանգության կանոնները և մնալ ապաստարաններում:
ՀՀ-ն արդյո՞ք ծրագրեր մշակել է, թե ինչպես է կազմակերպելու արցախցիների հնարավոր ներհոսքը, որտե՞ղ են տեղավորելու և ի՞նչ օժանդակության ծրագրեր են նախատեսվում։
ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության մամուլի քարտուղար Նելլի Դավթյանը Factor TV-ի հետ զրույցում դրական պատասխան տվեց․
«Միչգերատեսչական ակտիվ քննարկումներ են տեղի ունենում»,- նշեց Դավթյանը՝ այս պահին զերծ մնալով այլ մանրամասներ հայտնել։