Մարդու իրավունքները եւ անվտանգությունը պետք է ապահովվեն։
Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ, որի ընթացքում կոչ է արել ապահովել արժանապատիվ վերաբերմունք եւ անվտանգություն Լեռնային Ղարաբաղի հայերի համար:
«Այսօր առավոտյան կոչ եմ արել նախագահ Ալիեւին ապահովել լիակատար հրադադար եւ Ադրբեջանի կողմից անվտանգ, արժանապատիվ վերաբերմունք Ղարաբաղի հայերի նկատմամբ: Մարդու իրավունքները եւ անվտանգությունը պետք է ապահովվեն»,-գրել է նա X սոցիալական ցանցում։