🎥 Արցա՛խ, միացե՛ք․ հրապարակում մեկնարկել է բողոքի ակցիան

Ցուցարարները կոչ են անում ոստիկաններին միանալ իրենց։

Երևանի Հանրապետության հրապարակում մեկնարկել է ընդդեմ կառավարության բազմամարդ բողոքի ակցիան։

Sputnik Արմենիայի փոխանցմամբ՝ մասնակիցները բողոքում են Արցախի հարցում ՀՀ իշխանությունների որդեգրած քաղաքականությունից։ Պահանջում են իշխանափոխություն իրականացնել և Արցախի ու արցախահայություն պաշտպանություն իրականացնել։

Այս պահին հրապարակում բավականին լարված իրավիճակ է։ Ցուցարարներն անեծքներ են ուղղում իշխանության ներկայացուցիչների և կառավարության շենքի առջև պատ կազմած ոստիկանների ուղղությամբ։

Ցուցարարները կոչ են անում ոստիկաններին միանալ իրենց։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print