Պեսկովն ընդգծել է՝ պետք է հարգվեն Ղարաբաղի բնակիչների բոլոր իրավունքները։
Ղարաբաղում էթնիկ զտումների մասին խոսելու պատճառ դեռ չկա։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Պետք է հարգվեն Ղարաբաղի բնակիչների բոլոր իրավունքները։ Ռուսաստանն ակնկալում է, որ Ադրբեջանը կկատարի քաղաքացիական թիրախները չհարվածելու իր խոստումը։ Ռուսաստանի Դաշնությունն ընդունում է, որ Ղարաբաղում տիրող իրավիճակն այժմ Ադրբեջանի ներքին խնդիրն է»,- նշել է նա։