Եղցահողն արդեն չկա, հողին են հավասարեցրել․ գյուղապետ

Նա նշել է, որ ամբողջական շրջափակման մեջ են։

Մեծ Շեն գյուղը շրջափակման մեջ է, տարհանում չենք կարողանում անել, այս պահին էլ կրակում են, News.am-ին ասել է Հին Շենի գյուղապետ Դավիթ Դավթյանը:

«Զինադադար մեր հատվածում չկա: Դեռ մեր գյուղի մեջ չեն խփել, բայց կողքերն են խփում: Անտանելի վիճակում ենք: Եղցահողից տարհանում հաջողվել է անել, բայց մեր գյուղից տարհանում չենք կարողացել անել, կանայք, ծերեր, երեխաներ… բոլորն այստեղ են: Եղցահողն արդեն չկա, հողին են հավասարեցրել, այնտեղ էլ մարդ չկա: Անորոշություն է, չգիտենք՝ ոնց անենք: Մենք ամբողջական շրջափակման մեջ ենք: Գյուղից զոհեր ու վիրավորներ չունենք, բայց մեր ընդհանուր տարածքից շատ զոհեր ունենք, շատերի տեղը չգիտենք»,- մանրամասնել է գյուղապետը:

Նա նշել է, որ հարակից Հին Շենի առավելությունն այն է, որ այնտեղ ռուս խաղաղապահներ կան:

«Բայց հասկանում եք, չէ՞՝ արդեն ռուսն էլ ռիսկ չի անում թույլ տա՝ դուրս գանք: Սա վերջն էր: Սրանց էն կողմ էլ բան չկա, չի էլ լինի», հավելել է Դավթյանը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print