ԻԻՀ նախաձեռնությամբ առաջին անգամ Կապանում տեղի ունեցավ հայ-իրանական միջազգային գիտաժողով: Ավելի քան ութ ժամ տևած պաշտոնական հանդիպումը նվիրված էր Սյունիքի պատմական, ռազմական նշանակությանը, տնտեսական համագործակցությանը և ներդրումային հեռանկարին: Զեկուցումներով հանդես եկան Կապանի համայնքապետը, Կապանում ԻԻՀ գլխավոր հյուպատոսը , մոտ երկու տասնյակից ավելի իրանցի ու հայ պրոֆեսորներ , դասախոսներ ու պատմաբաններ: Աշխարհաքաղաքական իրադարձությունների մասին առավել մանրամասն՝ տեսանյութում:
