Կրակոցները լսելի են նաև մայրաքաղաքի կենտրոնում։
Ստեփանակերտի հարակից տարածքներից ադրբեջանական զինուժը, խախտելով հրադադարի մասին պայմանավորվածությունը, կրակում է հրաձգային տարբեր զինատեսակներից։ Այս մասին տեղեկացնում են ԱՀ ՆԳՆ ոստիկանությունից։
«Կրակոցները լսելի են նաև մայրաքաղաքի կենտրոնում։ Անվտանգության նկատառումներից ելնելով` հորդորում ենք մնալ ապաստարաններում։ Իրավիճակի մասին հավելյալ կտեղեկացնենք։ Միջադեպի մասին տեղեկացրել ենք ռուս խաղաղապահների հրամանատարությանը անհապաղ միջոցներ ձեռնարկելու պահանջով,- ասված է հաղորդագրությունում:
–