Ալիևի ներկայացուցիչը մանրամասներ է հայտնել Եվլախի բանակցություններից

Ադրբեջանցի պաշտոնյան նշել է, որ Եվլախում այսօրվա բանակցությունները առաջինն են բազմաթիվ հանդիպումներից։

Բաքուն Երևանին է հանձնել խաղաղության պայմանագրի նախագիծը և սպասում է Հայաստանի իշխանությունների արձագանքին. այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը Sky News Arabia-ին տված հարցազրույցում։

Ադրբեջանցի պաշտոնյան նշել է, որ «Ղարաբաղի հայերի հետ առանձին պայմանագիր կնքելու կարիք չկա, քանի որ նրանց հետագա ճակատագիրը Ադրբեջանի ներքին խնդիրն է»:

Նա նշել է, որ Եվլախում կայացած հանդիպմանը քննարկվել են «Ղարաբաղի հայերի վերաինտեգրման ձևաչափերը»․ «Կարծում ենք, որ այդ երկխոսությունը կարող է դրական ազդեցություն ունենալ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացի վրա։ Երկու երկրները սկսել են քննարկել խաղաղության պայմանագիր, որը կարող է. վերջ դնել տասնամյակների ճգնաժամին ու թշնամությանը»։

Ադրբեջանցի պաշտոնյան նշել է, որԵվլախում այսօրվա բանակցությունները առաջինն են բազմաթիվ հանդիպումներից․ «Պետք չէ սպասել, որ Ղարաբաղի և Ադրբեջանի միջև բոլոր խնդիրները կլուծվեն մեկ հանդիպման ընթացքում»,- ասել է նա։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print