Թաղավարդի մասին լուրերը կեղծ են

Շրջանն ամբողջությամբ շրջափակման մեջ է։

Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի Թաղավարդ և հարակից գյուղի բնակչության կոտորածի վերաբերյալ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։

Ինչպես #CivilNetCheck-ի հետ զրույցում նշեց Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախկին նախարար Հայկ Խանումյանը, շրջանն ամբողջությամբ շրջափակման մեջ է, սակայն հաջողվել է կապ հաստատել Թաղավարդի բնակիչների հետ, որոնք հայտնել են, որ իրենց հետ ամեն ինչ լավ է։

Բնակիչները նշել են, որ ադրբեջանական հարձակման ժամանակ ստիպված են եղել դուրս գալ գյուղից, հաստատվել են հարակից գյուղերում, սակայն հրադադարից հետո որոշները վերադարձել են Թաղավարդ։

«Մարտունու շրջանն ամբողջությամբ գտնվում է մեկուսացման մեջ, առկա է կապի խնդիր։ Այնպես որ պետք չի կապ չհաստատելու դեպքում խուճապային ալիք տարածել տարբեր բնակավայրերի վերաբերյալ»,- գրել է Խանումյանը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print