Բաքվում նախատեսված բռնցքամարտի ԵԱ–ն տեղափոխվել է Մոնտենեգրո

Բռնցքամարտի եվրոպական միջազգային ֆեդերացիան բավարարել է Հայաստանի ֆեդերացիայի խնդրանքը ։

Բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի խնդրանքը բավարարվել է, և Բաքվում կայանալիք մինչև 22 տարեկանների բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը տեղափոխվել է Մոնտենեգրո: Տեղեկությունը ֆեյսբուքյան էջում հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը։

«Հաշվի առնելով Ադրբեջանի սանձազերծած հերթական ագրեսիան ու պատերազմը՝ խնդրել եմ բռնցքամարտի եվրոպական միջազգային ֆեդերացիային (EUBC) հաշվի առնել ստեղծված իրավիճակն ու այդ պայմաններում հայ մարզիկների անվտանգությանը հարցը և փոխել մրցավայրը»,– գրել է նա։

EUBC-ը ուսումնասիրել է ֆեդերացիայի խնդրանքն ու բավարարել այն։

Նշենք, որ մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունը կկայանա նոյեմբերի 10-21-ը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print