ԵՄ-ն դատապարտում է Ադրբեջանի ռազմական գործողությունը. Բորել

Բազմից հստակորեն ընդգծել ենք, որ ուժի գործադրումը վեճերը լուծելու նպատակով ընդունելի չէ։ 

ԵՄ-ն դատապարտում է Ադրբեջանի ռազմական գործողությունը։ Այս մասին ԼՂ հարցով ՄԱԿ-ի ԱԽ հրատապ նիստի ժամանակ ասել է Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։ 

«Դատապարտելի ենք համարում այդ լարվածության հետևանքով մարդկային կորուստները։ Բազմից հստակորեն ընդգծել ենք, որ ուժի գործադրումը վեճերը լուծելու նպատակով ընդունելի չէ։ 

ԵՄ-ն Ադրբեջանին կոչ է անում վերահաստատել իր աներկբա հարգանքը ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ և համաձայնել սահմանազատմանը։ ԵՄ-ն կոչ է անում վերսկսել բանակցությունները՝ նպատակ ունենալով կնքել խաղաղության համաձայնագիր»,- հայտարարել է Բորելը։ 

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print