ԼՂ–ի իրադրության հարցում կարող ենք արձանագրել դրական տեղաշարժ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ԼՂ քաղաքացիական անձանց կյանքին ուղիղ սպառնալիք այս պահին չկա։

ԼՂ–ի իրադրության հարցում կարող ենք արձանագրել դրական տեղաշարժ։ Նման հայտարարություն արեց ՀՀ վարչապետը՝ Կառավարության այսօրվա նիստում։

 «Բայց և պետք է արձանագրել, որ իրադրությունը դինամիկ է և ցանկացած պահի կարող է փոխվել: Ես այս հայտարարությունը չէի անի, եթե դինամիկայի մեջ էլ չտեսնեի որոշակի միտումներ, որոնք նման հայտարարություններ անելու հնարավորություն են տալիս»:

Փաշինյանը կարևորեց, որ միշտ լինի այդ պահի մասին ճշգրտված ու ճշտված տեղեկություն։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print